Forums

Articles
Create
cancel
Showing results for 
Search instead for 
Did you mean: 

Ի՞նչ կլինի, եթե Atlassian գործիքները փոխկապակցված լինեն իրար միջև

👇 English below

👋 Ողջույն, եկեք ծանոթանանք

Ես Սուսաննա Բաբայանն եմ՝ Atlassian-ի կողմից պաշտենապես սերտիֆիկացված խորհրդատու և Հայաստանում առաջին Atlassian Champion։ Աշխատում եմ DONOS AM-ում՝ Հայաստանում Atlassian-ի առաջին և միակ պաշտոնական Silver Partner հանդիսացող ընկերությունում։
Օգնում եմ ընկերություններին կառուցել Jira (JSM, JSW, JPD, JWM), Confluence, և Loom հարթակներ՝ իրենց թիմերի գործընթացներին համապատասխան։ Երբեմն վարում եմ թրեյնինգներ և օգնում եմ ընկերություններին Jira-ի առօրյա աշխատանքներում։

📎 Ուրախ կլինեմ բոլորիդ հետ կապ հաստատել LinkedIn-ում linkedin.com/in/susanna-babayan ։)

Այսօր կուզեմ պատմել թե ինչպես են Atlassian-ի գործիքները միասին աշխատում որպես ամբողջական էկոհամակարգ։

Request-ից մինչև արդյունք՝ ամբողջ ճանապարհը Atlassian-ի հետ

Երբ թիմերը մեծանում են, Work item-ները շատանում են, ու հաճախորդները պահանջում են ավելի արագ և տրամաբանական լուծումներ․ պարզ գործիքները այլևս բավարար չեն։

Հենց այստեղ է, որ ընկերությունները կենտրոնացված համակարգի/հարթակի կարիք են ունենում, որտեղ բոլոր գործիքներն իրենց գործընթացներով փոխկապակցված են։
Ստորև ներկայացնում եմ մի թայմլայն՝ հիմնված Atlassian-ի գործիքների վրա, որտեղ ամեն բան սկսվում է հաճախորդի request-ից և ավարտվում է դոկումենտացված ու հասանելի լուծմամբ 👇

📩 Քայլ 1․ Ստացել ենք Request - Jira Service Management

Հաճախորդը կամ թիմակիցը ընկերության պրոդուկտի վերաբերյալ նոր ֆունկցիայի Request է ուղարկում։ Այն հայտնվում է որպես Work item և ստանում է SLA, դասակարգվում է, և ավտոմատ փոխանցվում է ճիշտ թիմին։

👉 Jira service management-ը օգտագործվում է ոչ միայն IT-ում, այլ նաև HR, ֆինանսական, իրավաբանական և այլ բաժիններում։

💡 Քայլ 2․ Դառնում է գաղափար - Jira Product Discovery

Որոշ հարցումներ արժանի են պրոդուկտի գաղափար դառնալուն։ Դրանք տեղափոխվում են JPD, որտեղ թիմը որոշում է այդ փոփոխության հետևանքը, գնահատում է ֆինանսները, քվեարկում է ու նշում է այն իրականացնելու ռեսուրսները։

💭 Jira product discovery-ն Product owner-ի և իրեն կից թիմերի համար նախատեսված գործիք է՝ գաղափարների համակարգման և պլանավորման համար։

💻 Քայլ 3․ Զարգացում և իրականացում - Jira Software

Ընտրված գաղափարները դառնում են backlog-ի մաս, մտնում են sprint-եր ու սկսվում են տեխնիկական աշխատանքները։

👉 Jira Software-ը Agile թիմերի հիմնական գործիքն է՝ ծրագրավորման և issue tracking-ի համար։

📅 Քայլ 4․ Միանում են մյուս թմերը - Jira Work Management

Այն թմերը, որոնք տեխնիկական չեն՝ օրինակ մարքեթինգ, դիզայն, բիզնես, նույնպես մասնակցում են նախագծին։ Նրանք աշխատում են JWM-ում՝ օգտագործելով calendar, timeline կամ list view-երը։

👉 Jira Work Management-ը հարմար է ոչ տեխնիկական թմերի համար՝ պարզ ինտերֆեյսով և տարբեր տեմփլեյթներով։

📄 Քայլ 5․ Ամփոփվում է դոկումենտացնելով - Confluence

Նոր ֆունկցիան դոկումենտացվում է որպես Release note կամ ուղեցույց։ Այն հրապարակվում է Confluence-ում և միացվում է JSM-ի Knowledge base-ին։ Այսպիսով, և հաճախորդները կտեսնես դրանք, և աշխատողները։

👉 Confleunce-ը դոկումենտացման գործիք է, որը կարող եք օգտագործել թմին կարևոր հոդվածներն ու ուղեցույցները պահելու համար։

🎥 Քայլ 6․ Ցուցադրվում է պարզ ձևով - Loom

Որպեսզի օգտատերերը հասկանան՝ ինչպես է աշխատում նոր ֆունկցիան, թիմը պատրաստում է կարճ տեսանյութ Loom-ով։ Այն հեշտ հասանելի է և արհեստական բանականության շնորհիվ հոլովակին սուբտիտրեր է կցում։

👉 Loom-ի շնորհիվ կարող եք ժամանակ խնայել՝ ժողովների փոխարեն նախապես հոլովակներ նկարելով։

🔁 Սա առաջարկվող լուծում է՝ հիմնված փորձի վրա, սակայն կարող է տարբեր լինել ձեր թիմում

Յուրաքանչյուր Atlassian գործիք կարող է օգտագործվել մյուսից անկախ։ Բայց երբ դրանք փոխկապակցված են, ստեղծվում է հզոր էկոհամակարգ, որտեղ․

📩 request-ները չեն կորում,

💡 գաղափարները հերթով մշակվում են,

📚 կատարված աշխատանքը դոկումենտացվում է,

🎥 և բոլորն իմանում են՝ ինչ է փոխվել և ինչպես աշխատել դրա հետ։

Եթե աշխատում ես Jira-ում, բայց թիմդ դեռ փնտրում է կապը request-ից մինչև արդյունք՝ այս հոսքը կարող է շրջադարձային լինել։💡

 


English version

Hi! I’m Susanna Babayan - Certified Atlassian Consultant, Atlassian Champion, and the first Atlassian Creator from Armenia. I work at DONOS AM, the first and only official Atlassian Silver Partner in Armenia.

I help companies build meaningful environments using Jira(JSM, JSW, JPD, Jira Work Management), Confluence, JPD, and Loom - tools that connect ideas to delivery.

Here’s a look at how the full Atlassian flow can work 👇

📩 Step 1 - It starts in Jira Service Management
Requests from users are captured as tickets, triaged with SLAs, and routed automatically.

💡 Step 2 - It becomes an idea in Jira Product Discovery
The team reviews and prioritizes feedback, turning high-impact requests into product ideas.

🧑‍💻 Step 3 - It’s developed in Jira Software
Ideas move into sprints and are built in Jira Software using Agile practices.

📅 Step 4 - Non-tech teams join through Jira Work Management
Teams like marketing and business collaborate using JWM's easy views.

📄 Step 5 - It’s documented in Confluence
A release note or how-to guide is created and connected to the JSM knowledge base.

🎥 Step 6 - It’s demonstrated via Loom
The team shares a simple tutorial video to walk users through the new feature.

This is a recommended flow, but not mandatory. Each Atlassian product can work independently.
But together, they form a powerful, transparent ecosystem where:
✅ requests are heard,
✅ ideas are executed,
✅ and results are shared - clearly and efficiently.

4 comments

Anahit Sukiasyan
Community Champion
July 1, 2025

Սուսաննա ջան, ապրես շատ լավ article-ի համար։ 💙

Ես էլ եմ իմ փորձով համոզվել ու համոզվում, թե ինչքան կարևոր է էկոհամակարգի մեջ ճիշտ հոսքով գնալը։ 

 

Like # people like this
Susanna Babayan
Community Champion
July 1, 2025

Շնորհակալ եմ, @Anahit Sukiasyan ջան! 

Ուրախ եմ, որ մեր կարծիքները համընկան։  Իմ ամենասիրելի պահերից է, երբ հասկանում ենք՝ պարզապես «գործիք» ունենալը քիչ է, ամեն բան ճիշտ կապված ու մտածված պետք է լինի։
Մնում է տարածենք այս մտածելակերպը 😊

Like # people like this
Narek Nahapetyan
Contributor
July 2, 2025

Սուսաննա ջան, ապրե՛ս սենց հավես ու հետաքրքիր հոդվածի համար։

Like # people like this
Susanna Babayan
Community Champion
July 6, 2025

Շնորհակալ եմ, @Narek Nahapetyan ջան! 

Comment

Log in or Sign up to comment
TAGS
AUG Leaders

Atlassian Community Events